Ընտրությունների ելքը շատերին ապշեցրել է, իսկ շատերն էլ կառուցողական խոսքով են հանդես գալիս՝ փորձելով ստեղծել համերաշխության և զարգացման միջավայր ապագայի համար։ Հատկապես կարևոր է այս իրավիճակում լսել տարբեր մասնագետների կարծիքները։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը, անդրադառնալով ընտրությունների ելքին, գրում է հետևյալը․ «Հերիք է ժողովրդին անպատվեք, ժողովուրդն ավելի իմաստուն, արագ կողմնորոշվող ու պրակտիկ գտնվեց, քան քաղաքական ուժերը:

Իսկ որ իր ամբիցիաներն ու ցավը կարողացավ մի կողմ դնել ու պրակտիկ մտածել, դրա համար հոտնկայս ծափահարությունների է արժանի: Մնացածները, լավ ժամանակ ունեն իրենց խոսքն ու քայլերը ժողովրդի համար հասկանալի ու մատչելի դարձնելու:

Դադարեք ձեր ագրեսիան անգիտակից պարպել ժողովրդի վրա: Սառը ջուր խմեք, օգնում է: Ես չեմ ընտրել հաղթած ուժերից որևէ մեկին: Քնել եմ վատ, արթնացել եմ ժողվրդին գրկած ու պուպուշ անելուց: Իմ պուպուշ ժողովուրդ»,- իր խոսքը եզրափակել է հայտնի հոգեբանը: