Իսկ դուք գիտեի՞ք, որ հրեաները չեն հայհոյում․ ահա թե ինչու

Լրագրող Յաշա Սողոմոնյանը գրում է․ «Երեկվանից սկսվեցին Իսրայելա ֊ Պաղեստինյան անհանգստությունները, ինչն էլ վերափոխվեց տարատեսակ անհանգստությունների համացանցի հայկական տիրույթում։ Բայց սրա առնչությամբ չէ, որ ուզում եմ խոսել։ Այլ մեկ ուրիշ՝ շատ հետաքրքիր երևույթի։

Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ հրեաները չեն հայհոյում։ Այո, այո։ Հրեաները վստահ են, որ իրենք խոսում են սnւրբ լեզվով, հետևաբար չի կարելի այդ լեզվով հայհոյել։ Ու այդ կանոնին սրբորեն հետևում են բոլորը։

֊ Իսկ ի՞նչ է անում միջին վիճակագրական հրեան, երբ ջղայնացած է, օրինակ պաղեստինյան հրթիռների պատճառով,֊ կհարցնեք։ Ասեմ։ Բնականաբար հայհոյում է, բայց ռուսերեն, կամ արաբերեն, կամ գերմաներեն, կամ ցանկացած այլ լեզվով, որին տիրապետում է, բայց ոչ երբեք եբրաերեն։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Հայերենն աշխարհի գեղեցկագույն լեզուներից է։ Սիրե՛ք մեր լեզուն։ Մաքո՛ւր պահեք ձեր խոսքն ու բերանը, ու միգուցե դրանից ձեր կյանքն ու աշխարհն ավելի մաքրվի։ Խաղաղություն ամենեցուն»։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: