Ինչպիսի՞ն է «Հատուկ դասարանի» Նարեն ֆիլմից դուրս․ ի՞նչ հետաքրքրություններ և դժվարություններ ունի

Շատերի համար սպասված ու սիրելի դարձած «Հատուկ դասարանում» տեղ գտած դերասանական երիտասարդ կազմը հասցրել է համակրանք ձևավորոել իր շուրջ։ Սիրելի դարձած դերասաններից մեկն է Մերի Քոչարյանն է։

Նա ֆիլմում կերպավորում է Նարեին։ Նարեն բավականին բարդ հոգեբանական նկարագիր ունեցող կերպար է։ Նրան կերպավորելու ընթացքում Մերին խոստովանում է, որ ունեցել է բավականին դժվարություն, քանի որ ցանկացել է ճիշտ ու անսխալ ներկայացնել իր կերպարին։

Չնայած հիմա Մերին լիովին մտել է դերի մեջ և կարողանում է նրան բավականին հաջող ներկայացնել, այնուամենայնիվ համարում է, որ իր առաջնային մասնագիտությունը եղել ու մնում է երգելը։ Մերին Դալիթայի նման ավելի շատ զբաղվում է երգարվեստով։

Մերին իր մշակութային բազմազբաղությանը զուգահեռ նաև բարձրագույն կրթություն է ստանում ԵՊՀ-ի լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետում։ Նրան հետաքրքրում են լեզուները, սակայն նա իր ապագան պատկերացնում է երգարվեստի ոլորտում։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: