Հաղորդավար Հրաչ Մուրադյանն ընդամենը օրեր առաջ տեղեկացել է, որ հայրիկ է շուտով դառնալու։ Նա իր այդ ուրախությունը կիսել է իր ընկերների, սոցհարթակի հետևորդների և իհարկե սիրելի մայրիկի հետ։ Օրեր առաջ հայրիկ դառնալու մասին հուզառատ հրապարակում արած հաղորդավարը այսօր այդ թեմայով մեկ այլ տեսանյութ է տեղադրել

Հրաչը ցուցադրել է, թե ինչպիսի յուրահատուկ կերպով է նա իր համար այդ չափազանց կարևոր տեղեկությունը հայտնել մայրիկին և ինչպես է դրան արձագանքել մայրը։

Նա մայրիկին մի տուփ է տվել՝ ասելով, որ նրա համար անակնկալ նվեր է բերել։ Մայրը նախ ուրախացել է, իսկ երբ բացել ու տուփի մեջ կարդացել է, որ ինքը շուտով տատիկ է դառնալու, ուրապությանը չափ ու սահման չի եղել։

Հրաչ Մուրադյանն այդ տեսարանը նկարահանել և տեղադրել է իր սոցհարթակում։ Հաղորդավարի մայրիկի հուզական արձագանքը պատկերող տեսարանը կարող եք դիտել կից։