Ինչպե՞ս և որտե՞ղ է նշել ծննդյան տարեդարձը Լևոն Արոնյանի ընկերուհին․ Անիտան լուսանկարներ է հրապարակել

Անիտա Այվազյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Անիտան որոշել է օրն ինքնատիպ միջավայրում անցկացնել։ Նա Գյումրիից լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում՝ գրելով․

«Օրեր առաջ Նորավանքում քшհանան ասաց. «Նրանք, ովքեր կարծում են, որ իրենք չեն կարող փոխել աշխարհը, չեն հավատում Աuտծուն:

Ընդամենը 12 մարդ կարողացան փոխել ողջ աշխարհն ու սովորեցնել մարդկանց հավատալ»։ Անիտան որոշել է ծննդյան տարեդարձը նշել Գյումրիում՝ կարիքավոր և սոցիալապես անապահով մարդկանց կողքին։

Նա նաև գրել է․ «Ես իմ ծննդյան օրը նշում եմ անապահով ընտանիքների և հшշմանդամություն ունեցող ընտանիքների երեխաների հետ: Ես խորապես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն աշխարհ է եկել որևէ առաքելությամբ»:

Անիտան նաև հույս է հայտնել, որ շատերն իր նման կվարվեն և բարեգործությամբ կնշանավորեն իրենց ծննդյան օրերը, քանիզ միայն այդ եղանակով է ըստ հոբելյարի հնարավոր աշխարհը դեպի լավը փոխել։ Լուսանկարներում երևում է, որ Անիտայի հետ Գյումրի է գնացել նաև Լևոնը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: