Ինչպե՞ս է ծննդյան տարեդարձը նշել սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը

Հայտնի ու սիրելի երգչուհիներից Հասմիկ Կարապետյանը նշել է քառասունհինգամյա տարեդարձը։ Նա իր տարեդարձի օրը հետաքրքիր ու ինքնատիպ համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել երգչուհու հավատարիմ երկրպագուները։

Հասմիկը արդեն մի քանի տարի է, ինչ աստիճանաբար կարողանում է զուգահեռել մայրական հոգսերը երգչուհու կարիերայի հետ։

Նա չի թաքցնում, որ բավականին դժվար է հեռու գտնվել հատկապես իր փոքրիկ տղայից, որը մայրիկի բացակայության ժամանակ նրան շատ է կարոտում։

Հասմիկի համար որքան դժվար է բալիկներից միառժամանակ հեռու գտնվելը, նույնքան էլ դժվար է երաժշտական ասպարեզում հանդես չգալը։ Ուստի երգչուհին մեծ էներգիա է ծախսում՝ երկու՝ իր համար կարևոր իրողությունները համատեղելու համար։

Երգչուհին տարիների համառ ջանքերի շնորհիվ կարողացել է ստեղծել իր երաժշտական թիմը, որի հետ ներկայումս գտնվում են հետաքրքիր ստեղծագործական շրջանի փուլում։ Նրանք հանդես են գալու նոր ստեղծագործական նորություններով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: