Ինչպե՞ս է ծննդյան տարեդարձը նշել Անահիտ Կիրակոսյանը․ մանրամասներ և լուսանկարներ

Սիրված արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը, ինչպես հայտնի է, նախօրեին բոլորել է ծննդյան երեսունմեկամյա հոբելյանը։ Շատերի նման արտիստուհին ևս այս տարի որոշել է առաձնապես չնշանավորել օրը։

Օրվա ընթացքում Անահիտը ստացել է բազմաթիվ շնորհավորական ջերմ ու բարի մաղթանքներ, գնահատողական խոսքեր։ Իսկ օրվա վերջում Անահիտն իր ինստագրամյան հարթակում կադրեր է տեղադրել անցնող հոբելյանական օրվանից։

Անահիտի տեղադրած երեկոյան կադրերից պարզ ու հասկանալի է դառնում, որ արտիստուհուն շնորհավորելու համար նրանց տուն հյուր են գնացել մտերիմ ու հարազատ մարդիկ՝ անակնկալ մատուցելով Անահիտին։

Տեղադրված կադրերին կից Անահիտը գրել է, որ չնայած ոչ մի կերպ չի ցանկացել նշել ծննդյան օրը, սակայն մտերիմների անակնկալի շնորհիվ օրը գեղեցիկ է դարձել, ինչի համար Անահիտն իր շնորհակալական խոսքն է ուղղել հարազատներին։

Հատկանշական է, որ Անահիտի տրամադրությունը բարձրացնելու համար հատկապես ջանում են ամուսնու աղջիկները, որոնց Անահիտն իրենն է համարում նաև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: