Ինչպե՞ս է Լևոն Քոչարյանը զվարճանում իր երեխաների հետ․ ուշագրավ տեսանյութ

Լևոն Քոչարյանը հունիսմեկյան առիթով փոքրիկ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում։ Ինչպես հասկանալի է դառնում տեսանյութից, այն նկարահանել է Լևոնի կինը՝ Սիրուշոն, ով ինքն էլ ուրախանում է երեխաների և ամուսնու հետ միասին։

Տեսանյութը Լևոնի և Սիրուշոյի ընտանեկան առօրյայից մի փոքրիկ հատված է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լևոնը զվարճանում իր երկու տղաների՝ Միքայելի և Ռոբերտի հետ։

Տղաները վազվզում են, փաթաթվում հայրիկին, նրան հրում և ուրախանում միասին։ Լևոնի տեղադրած այս նյութի ներքո բազմաթիվ օգտատերեր շնորհավորել են Ռոբերտի և Միքայելի հունիսմեկյան տոնը՝ նրանց ապահով մանկություն ցանկանալով։

Նմանօրինակ տեսարաններ հավանաբար շատերի ընտանիքներում են լինում։ Բնականաբար նման փոքրիկ ուրախություններով երեխաներն իրենց շատ ավելի երջանիկ ու ինքնաբավ են զգում, քան այլ շքեղությունների դեպքում։

Ինչպես հայտնի է, երկու տղաների հայր Լևոնն առաջիկայում պատրաստվում է իր հայրիկի առաջնորդած քաղաքական թիմի կազմում առաջադրվել որպես պատգամավոր։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: