Ինչպե՞ս է անցել Միլայի ծննդյան տարեդարձը, և ի՞նչ փոփոխություն է եղել նրանց ընտանիքում․ Սիլվա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Վերջին շրջանում Սիլվայի ընտանիքում բազմաթիվ փոփոխություններ են եղել։ Առօրյան բավականին հագեցած է։ Երեկ ընտանիքը կազմակերպել է փոքրիկ Միլայի ծննդյան երկուամյա հոբելյանը։ Մայրը խոստովանում է, որ Միլան դեռևս չի հասկանում, թե ինչ է ծննդյան օրը։

Իրենք պարզապես փորձել են Միլայի համար գեղեցիկ ու տպավորություններով հագեցած օր կազմակերպել, ինչը նրանց հաջողվել է։ Ծննդյան տրամադրությունը փոխադրվել է նաև մանկապարտեզ, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ հաճախում է Միլան։

Սիլվան հաճելիորեն զարմացած է, թե Միլան ինչ արագ, հեշտությամբ ու առանց խնդիրների հարմարվեց ու ինտեգրվեց մանկապարտեզին։ Միլային երկու տարեկանից մանկապարտեզ ուղարկելու հանգամանքը Սիլվան բացատրում է նրանով, որ ցանկացել է իր չշփվող բալիկին իր տարեկիցների հետ շփվել սովորեցնել։

Նշենք նաև, որ Սիլվայի մեծ ընտանիքն այսօր դիմավորել է նաև երրորդ բալիկն լուսյ աշխարհ բերած Մանեին։ Մանեն երկրորդ դստրիկն է ունեցել, նրա միջնեկը տղա է։ Նորածին աղջնակին Վանե են անվանել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: