Մեկ ամիս առաջ սիրված ու վաստակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Դուդուկահարը ծննդյան օրը նշել է հարազատների, մտերիմների հետ միասին՝ նրանց ջերմ միջավայրում։

Դուդուկահարի ծննդյան տարեդարձին ներկա են եղել նաև Գուրգեն Դաբաղյանն ու նրա կինը՝ Իննան։ Ընդ որում, երիտասարդ ամուսիններն իրենց հետ տարել են իրենց նաև փոքրիկ դստրիկին՝ Շուշաննային։

Իննան իր պատմություններում փոքրիկ կադրեր է տեղադրել ծննդյան երեկոյից։ Կադրերում երևում են, թե ինչպես են հյուրերը, մտերիմներն ուրախացել, երգել ու պարել։

Կադրերում հատկապես շատ է երևում Իննան, ով անկտիվ և աշխույժ կերպով պարում է սկեսրայրի հետ։ Նրանց է միանում նաև Գ․ Դաբաղյանը։ Հնչում են հայկական ժողովրդական հայտնի ու սիրված երգեր։

Գ․ Դաբաղյանի և կնոջ ներկայությամբ տեղի ունեցած գեղեցիկ, տոնական ծննդյան միջոցառման կադրերը, որոնք իր սոցհարթակում տեղադրել է Իննան, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։