Ինչպե՞ս են գյուղացիները վարակվել սիբիրախտով և ի՞նչ են անում վարակի տարածումը կանխարգելելու համար

Հունիսի վերջին տասնօրյակում Գեղարքունիքում, մասնավորապես Վանևան, Տորթֆավան և այլ համանքներում, խոշոր եղջերավոր անասուններին անկման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Պատճառը սիբիրախտ կոչվող հիվանդությունն է, որն օրեցօր ավելի ու ավելի շատ կենդանիների անկման պատճառ է դառնում։

Մասնավորապես Վանևան համայքում սատկած կովերի թիվը հասնում է քսանի, իսկ մյուս համանքում՝ ավելի քան տասը։ Ըստ Վանևան համայքնի գյուղացիների պնդումների՝ կենդանիների մատո սիբիրախտի վարակը տարածվել է Տորֆավան համայնքից։

Գյուղացիների կարծիքով հիվանդության լայնածավալ և ինտենսիվ տարածման հիմնական պատճառը կենդանիների պատվաստման գործընթացի թերի լինելն է։ Պատվաստումներն իրականացվել են ապրիլին և վերսկսվել են հիվանդության տարածման հետ զուգահեռ։

Վարակված և անկած կենդանիներին տանում են ու հրդեհում, իսկ կաթը չեն մթերում, այլ թափում են։ Պատկան մարմինները հարցը հսկողության տակ են պահում։

Խոցը կենդանիներից փոխանցվել է բնակիչներին։ Երեք գյուղացի տեղափոխվել են հիվանդանոց․ նրանց վիճակները գնահատվում է միջին ծանրության։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: