Մարիամ Փաշինյանը գրել է․ «Ինչու ես սկսեցի ամեն օր արթնանալ ժամը 6-ին և անընդհատ մարզվել: Սկզբում այնքան դժվար էր, բայց զարմանալի է իմանալ, որ ես հաղթեցի իմ ծուլությանն ու անվստահությանը։

Կարգապահությունն իմ լավագույն ընկերն է դարձել։ Առավոտյան մարզումները ինձ համար տարբեր են։ Այն նվազեցնում է իմ սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան։

1 րոպե վազել չկարողանալուց հետո մինչև 9 կմ վազելը ինձ այնքան հպարտ է դարձնում։ Ես երբեք չեմ մտածել, որ իմ մարմինը կարող է այդքան ուժեղ լինել։ Պետք է ձեզ հարմարավետության գոտուց դուրս մղել, հավատացեք ինձ։ Դա արձրացնում է իմ գործունեության արդյունավետությունը։

Առավոտյան 6-ին սուրճը «hարվածում» է այնպես, ինչպես ոչ մի ուրիշ բան։ Բարձրացնում է իմ տրամադրությունը։ Սա կարող է կոպիտ թվալ, բայց մի համոզեք ինքներդ ձեզ, որ սիրում եք ձեր մարմինը, երբ դա չեք անում: Պարզապես վեր կացեք և ինչ-որ բան արեք դրա դեմ: Շատ դժվար է, ես էլ եմ եղել այդ վիճակում, բայց արժե դա անել:

Ես փորձեցի և փորձեցի տարիներ շարունակ, շատ անգամներ չհաջողվեց, մինչև մի օր ստացվեց: Ցուցակը կարող էր շարունակվել և կանգ չառնել: Արեք այն, ինչ ձեզ համար ամենից անհարմար է, և վերջում դուք այնքան հպարտ կզգաք ձեզ»։