Ինչո՞ւ է սիրված դերասանուհի Նարինե Ալեքսանյանը մեկնել Ամերիկա․ ի՞նչ ծրագրեր ունի նա առաջիկայի համար

Շատ հանրահայտ շոուբեզնեսյան, մշակութային ասպարեզի ներկայացուցիչներ վերջին մի քանի տարիներին ակտիվորեն մեկնում են Ամերիկա։ Ընդ որում, մեկնողներից ոմանք վերադառնում են, իսկ ոմանք էլ գերադասում են այնտեղ մնալ։

Վերջերս Ամերիկա մեկնած արտիստուհիների շարքում է դասվում Նարինե Ալեքսանյանը։ Օգտատերերից ոմանք միանգամից նկատեցին, որ սիրելի դերասանուհին լուսանկարներ է տեղադրում Ամերիկայից։

Պարզվում է՝ Նարինեն այնտեղ է գտնվում ժամանակավորապես։ Նա դեռևս չունի Ամերիկայի հետ կապված հեռահար նպատակներ։ Նրա ծրագրերը ժամանակավոր են, իսկ հեռահար նպատակները հայրենիքի հետ են կապված։

Դերասանուհին գտնում է, որ ինքն իր հայրենիքում՝ հայրենակիցների համար դեռևս ունի ասելիք։ Դերասանուհին ամենևին էլ չի կիսում այն միտքը, թե հայրենիքը գտնվում է կործանման եզրին։

Նա գտնում է, որ դժվար վիճակում գտնվող հայրենիքին կարող են օգնել միայն նրա բարեխիղճ զավակները։ Նշենք, որ արտիստուհին երկու զավակների՝ տղայի և աղջկա մայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: