Ինչո՞վ է զբաղված ավագանու անդամը նիստի ժամանակ․ տեսանյութ

Համացանցային թեժ քննարկումներ են առաջ բերել Նուարդ Վարդանյանի տիկտոկյան տեսանյութերը։ Քննարկումների առիթն այն է, որ Նուարդը ավագանու անդամ է, իսկ նրա նկարահանած տիկտոկյան նյութերը հենց նիստի ժամանակ են արվել։

Նուարդ Վարդանյանը նախ ցույց է տալիս, թե ովքեր են իր կողքին նստած մյուս անդամները, հետո որոշ ժամանակ անց նաև հայտնում է, որ քաղաքապետը եկել է, ու նիստը սկսվել է։

Նուարդը այլ մանրամասներ ևս ցույց է տալիս ավագանու անդամի առօրյայից՝ դրանք համեմելով հումորային, կատակային մեկնաբանություններով, սակայն այս իրողությունը առաջ է բերել տեսանյութը դիտողների զայրույթը։

Ըստ քննադատողների՝ այսպիսով անլրջանում է քավագանու գործառույթն իրականացնող անձի կերպարը։ Նշենք, որ Նուարդ Վարդանյանը մասնագիտությամբ բժիշկ է, գինեկոլոգ- մանկաբարձ։

Նա ավագանու շարքերում ստանձնել է քաղաքաշինության հանձնաժողովի ղեկավարի պատասխանատվությունը։

Նուարդ Վարդանյանի տիկտոկյան տեսանյութերից մի հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: