Ռ․ Քոչարյանն այսօր լրագրողների հարցերին է պատասխանել՝ խոսելով իր չարդարացված սպասելիքների, դրա պատճառների և հետևանքների մասին մանրամասնորեն։ Նա վերահաստատել է այն կարծիքը, որ առկա արդյունքներն իրենց համար իսկապես անսպասելի էին։

Լրագրողներից մեկը վարչապետի թեկնածուին հիշեցրել է նրա այն խոսքերը, ըստ որոնք ընտրությունների արդյունքներն իրենց համար լինել-չլինելու հարց են։ Ի պատասխան այս պնդմանը՝ Ռ․ Քոչարյանն ասել է, որ ինքը երբեք էլ նման բան չի ասել։

Երբ լրագրողը պնդել է, թե ինքը ժամանակին անձամբ է լուսաբանել նրա այդ ելույթն ու արտահայտությունը, Ռ․ Քոչարյանը դարձյալ հերքել է պնդումը՝ ասելով․ «Ինձ մի՛ վերնագրեք բաներ, որոնք ես չեմ ասել․ ես երբեք չեմ ասել՝ լինել-չլինելու հարց է»։

Ռ․ Քոչարյանի հարցազրույցի այդ հատվածը, ինչպես նաև նրա՝ նախկինում հնչեցրած խոսքը, որի մասին պնդում է լրագրողը, մեկ տեսանյութի մեջ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։