Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք լուսաբանելու մայրիկ դառնալ պատրաստվող Լիլիթի հղիության մասին լուրը։ Լիլիթը բավականին գեղեցիկ արտաքին տեսքով հղի է, ինչի մասին նրա ամեն մի նոր հրապարակման ու լուսանկարի ներքո գրում են երգչուհուն հետևողաները։

Լիլիթը հերթական ուշագրավ հրապարակումն է արել՝ այս անգամ իրեն մտահոգող խնդրի շուրջ հարթում անելով, իսկ առիթն իր քաշի ավելացումն է։ Լիլիթը գրել է, որ իր քաշն ավելացել է վեց կիլոգրամ, ուստի ունի փորձառու մայրիկների խորհրդի կարիքը։

Նա մայրիկներից խորհուրդ է հարցնում, թե ինչպես կարելի է հետևել քաշին, ի՞նչ մեթոդներով կարելի է խուսափել քաշի ավելացումից՝ միևնույն ժամանակ պահպանելով բալիկի առողջությունն ու չվնասելով նրան։

Լիլիթ հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններում օգտատերերը խորհուրդ են տվել չմտահոգվել այդ խնդրով, օգտագործել շատ մրգեղեն ու բանջարեղեն, իսկ քաշը բալիկի ծնունդից հետո կվերականգնվի։