«Իմ տարեդարձին գրել էիր՝ շնորհավոր իմ հրեշտակ»․ Անի Քոչարի հուզիչ շնորհավորանքը սիրելիին

Իր բացառիկ էներգիայով ու էներգետիկայով ապրող և ապրեցնող Անի Քոչարը, ով ամուսնացել էր դեռ անցյալ աշնան սկզբին, օրերս միայն որոշել է անթաքույց խոսելի իր սիրելիի և ջերմ զգացմունքների մասին։

Սիրահարների տոնն առիթ էր, որ Անին տեղեկացներ իր երջանիկ ու սիրված լինելու փաստը։ Դրանից ի վեր նա վերսկսել է ավելի հաճախակի խոսել անձնական այդ հարցի մասին, որից մինչ այս խուսափում էր և նախընտրում էր լռել։

Անիի հերթական սիրառատ հրապարակման առիթը սիրելիի՝ Հայկ Տեր-Հովհաննիսյանը ծննդյան օրն է։ Անին հրապարակել է իր և Հայկի համատեղ լուսանկարը և շնորհավորական հրապարակում արել։

Անին, հիշելով և հիշեցնելով ժամանակին սիրելիի կողմից իրեն ուղղված խոսքերը, գրել է․ «Իմ տարեդարձին գրել էիր՝ շնորհավոր իմ հրեշտակ, իրականում, այդ դու ես իմ պահապան հրեշտակը:

Շնորհակալ եմ Աuտծուն, որ քեզ դրեց իմ ճանապարհին ու շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել: Շնորհավոր տարեդարձդ, իմ սիրտ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: