Մարտիության ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները տարածված են համացանցային տարբեր հարթակներում։ Յուրաքանչյուրը յուրովի է արժևորում իր շրջապատը լուսավոր դարձնող կանանց տոնը, գնահատում նրանց ներկայությունը։

Շնորհավորողներից մեկն էլ Հրաչ Մուրադյանն է։ Նա, տեղադրելով իր մայրիկի, կնոջ ու դստեր լուսանկարը, գրել է․ «Իմ տան «կանայք» են: Այս մարդկանցից ամեն մեկը` մի կետում, իմ կյանքում ինձ կյանք տվողն է:

Մաման ինձ լույս աշխարհ բերեց ու անսահման սիրո մեջ մեծացրեց, կինս` երջանիկ տղամարդ զգալու տունը հետս կառուցեց, որտեղ ծնվեց իմ միակը` Միան, ում հանդեպ սերս երևի չկարողանամ բացատրել:

Շնորհավոր Ձեր տոնը իմոնք: Շնորհավոր Ձեր տոնը սիրելի կանայք: հ.գ. Մի հատ հարս ու սկեսուր կռիվ էլ չեղավ, տեսնեի, հիանայի»։

Օգտատերերը միացել են Հրաչի շնորհավորանքին, իսկ նրան մաղթել են, որ երբևէ հարսի և սկեսուրի կռիվ չտեսնի, ապրի ներդաշնակ միջավայրում։