Արաբո Իսպիրյանը բացի այն, որ հեղեցիկ ու հզոր ձայն ունի, նա նույնքան էլ գեղեցիկ ընտանիք ունի։ Արաբոն ամուսնացած է Նարիների հետ, ով նախկին պատգամավորի դուստր է։

Երիտասարդ ամուսինները միասին են արդեն չորս տարի։ Ամուսնությունից մեկ տարի անց լույս աշխարհ է եկել ընտանիքի առաջնեկը՝ չքնաղ դստրիկ, որի մասին Արաբոն հազվադեպ է խոսում ու պատմում։

Այսօր հազվադեպ դեպքերից մեկն է, քանի որ երջանիկ հայրիկը նշում է դստրիկի ծննդյան տարեդարձը։ Նա հրապարակել է դստեր եթերային լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալ հուզառատ տողերը․

«Արժեր այս կյանքն ապրել միայն քո հայրը լինելու համար։ Իմ լույս, իմ հրեշտակ քո լույս աշխարհ գալով ավելի լուսավոր դարձրիր աշխարհը։ Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ»։

Չքնաղ աղջնակը նշում է ծննդյան երկու տարին։ Միանալով Ա․ Իսպիրյանի հրապարակման ներքո տեղ գտած բազում շնորհավորական բարեմաղթանքներին՝ մենք ևս շնորհավորում ենք փոքրիկ գեղեցկուհու ծննդյան տարեդարձը։