Այսօր օրվա ընթացքում մերձսահմանային մի շարք վայրերում ադրբեջանական զինծառայողների կողմից նկատվել են uադրանքի հստակ դրսևորումներ՝ ստանալով համարժեք արձագանքներ, ինչի արդյունքում մեր կողմից մեկ զինվոր ստացել է վիրավորում, իսկ հակառակ կողմից երկու զինվոր է վիրավորում ստացել։

Սրանից բացի, նկատելի են կողոպուտի հստակ դեպքեր։ Ադրբեջանական զինվորները երբեմն հատում են հայկական սահմանը հստակ կողոպուտի նպատակով, ինչի մասին փաստերով բարձրաձայնել է նաև Ա․ Թաթոյանը, ում դիմել են գյուղացիները։

Ա․ Թաթոյանը գյուղացիների պատմածի հիման վրա ներկայացրել է այն հանգամանքները, որոնք բացահայտում են, թե ինչպես են Ադրբեջանից զինվորները սադրել մեր խաղաղ բնակչությանը։ Մանսավորապես, նրանք Խնածախ համայքնում մոտեցել են հովիվներից մեկի անչափահաս երեխային՝ նրանից խլելով երեք եղջերավոր կենդանի։ Հովվի երեխան տասներեք տարեկան է եղել։

Տեղ կոչվող համայնքում էլ ադրբեջանցիները խոչընդոտել են զորեն հավաքման պրոցեսը։ Այս մասին համապատասխան զեկույցներ են պատրաստվում, որպեսզի գործերին տրվի անհրաժեշտ ընթացքը։