Ադրբեջանից վերջերս վերադարձած տղաներից Նաերկ Սիրունյանը պատմել է գերության, Ադրբեջանում անցկացրած ժամանակահատվածի մասին։ Նա պատմում է, որ ինքը երեք տեղով վիրավորում է ստացած եղել և զինընկերներից մի քանիսի հետ թաքնվել է մի վայրում։

Երբ իրենց գտել են ադրբեջանցի զինվորականները, նրանց տեղափոխել են իրենց քաղաքամայր Բաքու, որտեղ էլ տղաները ավելի քան յոթ ամիս անց են կացրել բանտային կառույցներում։ Անձամբ Նարեկն արտառոց պատմություններ չունի։

Նա նշում է, որ իր հետ նորմալ են վերաբերվել։ Իմանալով, որ նա իրավաբանական ֆակուլտետի սան է, նրան յուրիստ են անվանել։ Երբ Նարեկը ցանկացել է, նրան տրամադրել են համապատասխան գրքեր, եղել են հիգիենիկ պայմաններ։

Նարեկը փակված ժամանակահատվածում շատ է ընթերցել, հատկապես Նոր Կտակարան է հաճախ կարդացել։ Նա հուսացել է, որ շուտով կվերադառնա հայրենիք և նրա հույսերն ամիսներ անց արդարացել են, ինչի համար տղան շատ երջանիկ է։

Նարեկը մտադիր է փոխել ուսումնական հաստատությունն ու մասնագիտական ուղղությունը՝ իրեն նվիրելով ուսմանը։