Էդմոն Մարուքյանը, ով հայտնի է երրորդ ճանապարհային լուծումներ առաջարկող քաղաքական գործիչ, նորից հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և որոշակի մանրամասներ է ներկայացնում ներհայաստանյան իրավիճակի զարգացումներից՝ լուծման առաջարկություններ անելով։

Քաղաքական գործիչը ասում է, որ վարչապետը փորձել է պшտերազմի պարտությունը բարդել բանակի ղեկավարության վրա, ինչպես նրա ասելով դա արել են նախկին գործիչները նրա հետ։ Հենց դրա համար էլ ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը՝ թույլ չտալով նման բան։

Էդմոն Մարուքյանն անարդար է համարում, որ Ն․ Փաշինյանը դժվարին պահերին հայտարարում էր, թե բանակն ու կառավարությունը միասնական են, իսկ հիմա փորձում է բանակին մեղադրել պшտերազմի մեջ պարտվելու հարցում։

Նա առաջարկում է դադարեցնել տղայական այս գործընթացները, անցնցում ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ կազմակերպել։ Նա նշում է, որ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, թե ով կկազմակերպի նոր ընտրությունը։ Նա սպասում է ղեկավարության պատասխանին։