Հարություն Ղուկասյանը գրում է․ «Ի՞նչ է անում թուրքը ռազմական ագրեuիայի արդյունքում գրաված տարածքներում։ թուրքիան Սիրիայից գրավված Իդլիբ, Ազազ և Աֆրին քաղաքները համարում է բուն թուրքական եվ այդ տարածքներում սկսել է կառուցել էլեկտրական գծեր, դպրոցներ, մզկիթներ, համալսարանի մասնաճյուղ։

Նրանից հետ չի մնում ալիևը, որն Արցախի գրավված տարածներում ակտիվ շինարարական մեծածավալ աշխատանքներ է կատարում, մայրուղիներ, ենթակառուցվածքներ կառուցում, որին անխուսափելիորեն հետևելու է այդ տարածքների վերաբնակեցումը։ Էսպես են թուրքերն ու ազերիները մաս — մաս, գյուղ առ գյուղ, մեզանից վերցրել մեր հայրենիքն ու դարձրել իրենցը։

Ի՞նչ է անում հայը պատմականորեն հայկական հողերն ազատագրելուց հետո։ Ամայացնում է, թալանում, ավերում շենք շինությունները, քարից ու արմատուրայից բռնած քանդում, վաճառում, ապա եվ ամիջապես բանակցություններ սկսում ազատագրված հողերը ետ վերադարձնելու համար, իսկ հետո կոկորդ պատռում, թե հայերնիք ենք կորցնում։

Սա է իրականությունը։ Մնացյալը դեմագոգիա է։ Իսկ, թե ինչու է այդպես, դա արդեն քննարկման այլ նյութ է»։