Մարտի հինգը բավականի բարեհաճ է հայ ժողովրդի համար, քանիր որ մարտի հինգին լույս աշխարհ են եկել հայ ազգի տաղանդաշատ ու հեղինականվոր զինվորական հրամանատարներից միանգամից մի քանիսը։ Վազգեն Սարգսյանի մասին առանձին հոդվածով անդրադարձ արդեն իսկ արել ենք։

Սույն հոդվածի նպատակը Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանի և Սամվել Բաբայանի ծննդյան տարեդարձներին անդրադառնալն է, ռшզմական գործիչների անցած ուղին արժևորելն է։

Երկու գործիչներն էլ Արցախից են։ Այսօր Վիտալի բալասանյանը բոլորում է ծննդյան վաթսուներկու տարին, իսկ Սամվել Բաբայանը՝ հիսունվեց տարին։

Վիտալի Բալասանյանը տնտեսագիտական կրթություն ունի, աշխատել է Ասկերանի սննդի արտադրամասում։ Մասնակցել է Արցախի պաշտպանությանը՝ ստանձնելով Ասկերանի տարածաշրջանի պաշտպանական մարտերի հրամանատարությունը։

Սամվել Բաբայանը դպրոցն ավարտելուց հետո անցել է զինծառայության և ամբողջ կյանքը նվիրել է զինծառայության, հայրենիքի պաշտպանության գործին։

Նա իր գրագետ ռազմական գործունեությամբ մեծ հեղինակություն է վայելում ոլորտում։ Բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է ստանձնել տարբեր ժամանակահատվածում։