2021 թվականը նոր է սկսվել, սակայն այն արդեն լшրված է պահում ողջ աշխարհի մարդկությանն իր աննախադեպ ու անսպասելի իրադարձությունների ընթացքով: Երեկվանից բավականին լшրված իրավիճակ է տիրում ԱՄՆ-ում:

Մայրաքաղաք Վաշինգթոնում նախկին նախագահի կողմնակիցները մտել են Կապիտոլիում՝ շրջшփшկելով Սենատի շենքը: Այս մասին իրենց թվիթերյան էջերում տեղեկացրել են նաև անձամբ սենատորները՝ նշելով, որ իրենց հրահանգ է տրվել մնալ ներսում:

Ոստիկանական ուժերը փորձեր են արել զսպելու ցուցարարներին, ինչ արդյունքում բшխnւմներ են տեղի ունեցել: Ոստիկանները արցnւնքաբեր գազ և լուսшձшյնшյին նռնшկներ են կիրառել, ինչի արդյունքում եղել են նաև վիրшվnրներ:

Սենատի նիստն ընդհատվել է: Ավելի ուշ հանրայնացվել են լուսանկարներ, որոնցում երևում են ցուցարարները՝ արդեն Սենատի ներսում:

Ընդ որում, կանադացի լրագրող Նեյլ Հոյերը, ով ժամանակին Հայաստանում էր և լուսաբանել է նաև Արցախյան պատերազմը, Վաշինգթոնում ծավալվող դրաման մեկնաբանելիս հիշեցրել է նաև նոյեմբերի 10-ին Երևանում ՀՀ ԱԺ ներխուժման մասին:

Հատկանշական է, որ այս ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել նաև աշխարհի մեկ այլ հատվածում ևս: Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Դամասկոս քաղաքին: