Թուրքիայի նախագահ Էրդողանն անցնում է աղետից տուժած փողոցներով ու թեյի տուփեր նետում հրդեհից տուժած քաղաքացիներին

Թուրքիայում վերջին օրերին լայն ծավալում ստացած հրդեհների պատճառով մեծաքանակ կորուստներ ու նույնիսկ զոհեր են եղել։ Նախօրեին փարատվեցին հրդեհների մարդածին կամ բնածին լինելու մասին կասկածները։

Քրդական կազմակերպություններից մեկը խոստովանել էր, որ իրենք զբաղվել են անտառների մասսայական հրդեհմամբ՝ պատասխանատվությունը վերցնելով իրենց վրա։ Նրանք իրենց քայլը բացատրել են իշխանական ռեժիմի հանդեպ ունեցած դժգոհության։

Դեռևս հստակեցվում են, թե մասնավորապես ինչ կորուստների էժեն հանգեցրել վերջին օրերի լայնամասշտաբ հրդեհները։ Այս իրողությունից հետո երկրի նախագահը հայտարարել է, որ իրենց երկրում տեղ չունեն այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են հրդեհել սեփական հայրենիքը։

Միաժամանակ նախագահը դարձյալ շրջել է հրդեհի պատճառով տուժած վայրերում, ծանոթացել իրավիճակին անձամբ, տեսել կորուստների չափը սեփական աչքերով, ինչպես նաև իրեն բնորոշ կերպով թեյի տուփեր նետել փողոցներում կանգնած քաղաքացիներին։

Նախագահը շրջել է ավտոբուսով։ Էրդողանի այցի վերը նկարագրված դրվագը ներկայացնող կարճատև, փոքրիկ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: