Ստյոպա Սաֆարյանը եվրատեսիլյան հանգուցալուծման մասին գրել է հետևյալը․ «Շատ ապրի մեր Նարեն, հեչ թող չտխրի։ Իրեն կարող է մի փոքր «խանգարեց» մեր անցած տարվա հաղթանակը, բայց թող միշտ իմանա, որ Մալենայի հետ միասին երկու հաղթանակ են տվել Հայաստանին։

Մեր բարեկամ Ֆրանսիային շնորհավոր, արժանի էր։ Վրաստանի աղջկան մեծ ապագա է սպասում, նույնը իսպանացուն, որը բեմի համար է ծնվել։ Ալբանեւհու վոկալը կատարելություն էր, սերբիան հեքիաթային բալետ։ Իռլանդուհին հեքիաթ։ Բոլոր բալիկները լավն էին շատ։

Ո՞վ մնաց։ Իվետան նույնպես ի ծնե բեմի համար է։ Ուղղակի Գարիկի կողքին հրավառություն էր։ Կարինան էլ հրաշք։ Շոուն իսկապես մինչ այժմ եղածների մեջ ամենահիշարժան էր։ Թող Հայաստանս միշտ զարմացնի»։,- իր գրառումը եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք, որ Նարեն իր ելույթով երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց։ Այսպիսով՝ Ֆրանսիայում նախորդ տարի հաղթեց Հայաստանը, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիան։ Սոսի Թաթիկյանն էլ հավելել է․ «Հանրային Հեռուստաընկերություն — Հ1, շնորհակալություն մանկական Եվրատեսիլը բարձր մակարդակով ու ճաշակով կազմակերպելու համար։

Ամեն ինչ հրաշալի էր, և երկրի բրենդինգի / իմիջի համար կարևոր Հայաստանից այսպիսի դրական մանկա-պատանեկան էներգիա ուղարկել Եվրոպա։ Չի կարելի թույլ տալ, որ մեզ ընկալեն միայն մեր խնդիրներով ու պատերազմական վիճակով։ Եվ հրաշալի էր, որ Ֆրանսիան հաղթեց»։