Ալեն Սիմոնյանի տիկինը՝ Մարիամը, գրում է․ «Իմ կյանքում կանայք շատ են և բոլորն էլ կարևոր, բոլորն էլ՝ յուրահատուկ: Գնալով դժվարանում ա միմյանց ժանանակ տրամադրելը, բայց մեծագույն երջանկություն ա միմյանց ուրախ տեսնելը:

Շնորհավոր բոլորիս մարտի 8-ը: Թող աշխարհի բոլոր աղջիկները միշտ երջանիկ լինեն, անկախ տարիքից»։ Ապա նա տեղադրել է իր և սկեսուրի Մարիանա Հովհաննիսյանի համատեղ լուսանկարը և գրել հետևյալը․ «Իմ կյանքում կա ևս մի շատ կաևոր կին, ում ուզում եմ առանձին անդրադառնալ:

Ու, եթե մորս ու քրոջս անվերապահ սերն ու նվիրումը կարող էի ակնկալել, ապա այս կնոջն ուզում եմ շնnրհակալություն հայտնել: Թագուհի կիսուր մայրիկը, ով իմ ընկերն է ու իմ hանցակիցը ու ամենաուժեղ տղամարդու պես մինչև վերջ կողքիս կանգնած:

Շնորհավոր մարտի 8-դ, ծյոծ Մառ: Ապրես, որ էդպիսին ես»,- իր հրապարակումը եզրափակում է Մարիամը։