Ընտանիքի արժևորման գաղափարը գալիս է տարիների խորքից, քանզի անհատը լիարժեք ու հզոր է նույնպիսի ընտանեկան միջավայրում։ Պատահական չէ, որ ընտանեկան ու պետականության գաղափարները զուգորդվում և նույնականացվում են։

Այս հաշվի առնելով՝ ՊՆ օրվա խորհրդին ընդառատ կազմակերպել էր միջոցառում՝ մի վայրում հավաքելով հայոց բանակի զինծառայողների ընտանիքի անդամներին, ընտանիքի զարդ հանդիսացող նրանց բալիկներին։ Այս մասին պատմող կադրեր է տեղադրել նախարարության ղեկավարը՝ Ս․ Պապիկյանը։

Զինվորականների բալիկների համար համերգային ծրագիր է մատուցվել, ապա ներկայացում է բեմադրվել՝ ներկաներին հաճելի զգացողություններ պարգևելով։

Բացի այդ, զորամաս հյուրընկալած բալիկները պտտվել են իրենց ծնողների ծառայության վայրում, ծանոթացել տեղի պայմաններին։ Նրանք հեռացել են անմոռաց տպավորություններով։

Հավելենք, որ Ս․ Պապիկյնաը նախորդ տարի իր հերթին ընտանիք կազմեց, իսկ այժմ հպարտ է ու երջանիկ, որ այդ ընտանիքում արդեն մեծանում է տան առաջնեկը, որի հետ գեղեցիկ կադրեր են հրապարակել նախարարն ու կինը՝ Արմինեն։