Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Էս մեր աղջիկը՝ նորահայտ աստղը, օրեցօր ցնդեցնում է գլոբալ շոու բիզնեսում մխրճվելու իր ցնցող տեմպերով։ Միայն վերջերս՝ Էդ Շիրինի մենահամերգ-շրջագայության հատուկ հյուր, որտեղ կերգի նրա հետ նույն բեմի վրա, ապա՝ Եվրատեսիլի հաղթողի Դունկան Լոուրենսի հետ զուգերգ՝ մի նոր հիթ։

Հիմա էլ նա կլինի անգլիական հայտնի «Late Nightt» թոք շոուի հայտնի վարող Ջեյմս Քարդենի հյուր։ Հուսանք հաջորդը կլինի նրա հետ Քարփուլը, որին բոլոր համաշխարհային աստղերն են մասնակցում։ Կեցցես, Ռոզա։ Այ պետության ծախսը մարդու վրա սա պետք է լինի։

Բա կարա՞մ ափսոսամ, որ Եվրատեսիլում պետությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը, մենք բոլորս Ռոզայի վրա փող ենք դրել։ Ոչ։ Ու ասեմ, որ սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Ռոզան իր դեռ չձևավերված լսարանն օգտագործում էր Հայաստանի դեմ ագրեսիայի վրա միջազգային ուշադրություն բերելու վրա։

Իհարկե, դեռ չունի Քիմ Քարդաշյան կամ Սերժ Թանկյանի ահռելի լսարանը, բայց մեր աղջիկն էլ իր հավաքած լսարանի չափով էր անում այն, ինչ պետք է անի յուրաքանչյուր հայ։ Նա իր երախտագիտությունը Հայաստանին ու պարտքը այդպես էր կատարում։ Ապրես, սիրուն Ռոզա։ Առաջ, մեր աղջիկ»։