«Էսօր քեզ լողացրե՞լ եմ, հա՞․․․» Գագիկ Շամշյանն անձնական բնույթի տեսանյութ է հրապարակել

Գագիկ Շամշյանը շատ քիչ է անձնական բնույթի հրապարակումներ անում։ Նա բացառիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ զրուցում է իր սիրելի ու հավատարիմ ընկերոջ՝ Միմիի հետ։

Տեսանյութից պարզվում է, որ ֆոտոլրագրողը բացառիկ հոգատար վերաբերմունք ունի իր շան նկատմամբ։ Նա Միմիին հարցեր է տալիս, իսկ շունն ի պատասխան փորձում է ցույց տալ իր զգացողություններն ու սերը տիրոջ նկատմամբ։

Գ․ Շամշանն ասում է, որ Միմին մարդուց հավատարիմ է։ Հետո ասում է, որ իրենք այսօր երկու անգամ բակ են իջել։ Ապա կատակով խոստանում է մեծանալուց հետո Միմիին նույնպես տանել իր հետ դեպքի վայր։

Գագիկ Շամշյանը վերջում Միմիին ուղարկում է անկյունը նստելու՝ ասելով, որ նրա ճաշիկի ժամանակն է, որից հետո Միմին պետք է լսի Նոնա մորաքույրի կարդացած հեքիաթը, ապա քնի։

Գագիկ Շամշյանի տեղադրած այս տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: