«Էսօր վերապրեցի այդ օրը»․ Գրիգոր Դանիելյանի հուզիչ հրապարակումը

Գրիգոր Դանիելյանը հարմար առիթների ժամանակ անկեղծորեն պատմել է իր կյանքում հոր ունեցած ահռելի նշանակության մասին։ Շատ փոքր տարիքում կորցնելով մորը՝ Գրիգորը ծնողական մեծ ջերմություն է ստացել հենց հորից, ով ամեն ինչ արել է զավակների համար։

Նախորդ տարին գրիգորի համար կրկնակի կորստաբեր էր, քանի որ նա այդ տարում կորցրեց իր հորը, ով երկար ժամանակ լուրջ հիվանդություն ուներ, իսկ զավակներն անում էին ամեն ինչ, որ կարողանան օգնել նրան։

Այսօր լրանում է Գրիգորի հայրիկի մահվան մեկ տարին։ Նա այդ առիթով ընտանեկան լուսանկար է տեղադրել և գրել է հետևյալը․ «Մեկ տարի անցավ այն օրից ինչ դու չկաս ՊԱՊ։ Էսօր վերապրեցի այդ օրը»։

Դերասանը երանի է տալիս այն օրերին, երբ հնարավորություն են ունեցել հավաքվել հոր շուրջը։ Նա իր խոսքում նշում է, որ հայրը կապրի այնքան, քան դեռ ապրում են նրան հիշող մարդիկ։

«Աստծո արքայության մեջ մեզ տեղ պահիր, մի օր կհանդիպենք»,- իր հրապարակումն ավարտել է Գրիգորը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: