Հովհաննես Ազոյանն, ինչպես հայտնի է, միշտ էլ անթաքույց սատարել է և հիմա էլ շարունակում է սատարել ներկայիս ղեկավարությանը։ Նա երեկվա հավաքին արձագանքել է մեկ լուսանկարով։ Իր սոցհարթակում տեղադրելով հանրահավաքի ազդեցիկ պահերից մեկի լուսանկարը՝ դերասանը գրել է․ «Աստված պահապան իմ Հայ Ազգիս»։

Այս հրապարակմանն արձագանքել է դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն, ով այս ընթացքում աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքների ու կարծիքների շնորհիվ։ Գ․ Ասլամազյանը Հովհաննես Ազոյանի հրապարակման ներքո գրել է․

«Էսքան անհայրենիք ու հայատյաց, սիրտս ցավումա, էսքան թուրք սպասող էս երկրում: Անդ ջան երբեք չեմ գրել քո էջի նյութերի տակ, աշխատել եմ հարգել կարծիքդ, կներես: Էս անգամ էլ չդիմցա, ինչո՞վ էին տենց հպարտ էտ քաղաքացիները, ինչի՞ց են տենց գոհ:

Զոհերի քանակից, կորցված հողերից, անհետ կորածներից, գերիներից, տնտեսական վիճակից, առողջապհական ոլորտից, կրթությունից, գիտությունից, ին՞չն է այդպես գոհացրել հատկապես»:

Այս մեկնաբանությունից հետո նա բանավեճի մեջ է մտել օգտատերերից մի քանիսի հետ։