Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ամուսնացել է․ մանրամասներ և լուսանկարներ

Գասպարյան Դիանան մեր ժամանակների երիտասարդ ու խելացի կադրերից է, որ զբաղվում է քաղաքականությամբ՝ իրականացնելով բավականին բարդ ու կարևոր պարտականություն, գործառույթ։ Նա ղեկավարում է Էջմիածին քաղաքը։

Դիանային միշտ կարելի է տեսնել ակտիվ գործունեության մեջ, սակայն նրա անձնական կյանքի մասին քիչ տեղեկություններ կան։ Նրա հարթակում հայտնվել են լուսանկարներ, որոնցից կարելի է հասկանալ, որ Դիանան ընտանիք է կազմել։

Լուսանկարներում Դիանան հարսանեկան հագուստով է։ Նա բավականին աննկատ է կազմակերպել ընտանիք կազմելու գործընթացը, ինչպես հասկանալի է դառնում։ Լուսանկարներում Դիանան շատ զուսպ ու համեստ տեսք ունի։

Հավալենք նաև, որ Դիանան դեռ ամիսներ առաջ նշանադրվել էր Միրզոյան Արամի հետ։ Արամը ՔՊ ներկայացուցիչ է ու Էջմիածնի քաղաքային ավագանու անդամ։ Արամը նաև «Արմֆայթինգ Զվարթնոցի» պատվավոր նախագահն է, որը մարզական ակումբ է իրենից ներկայացնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: