«Էն որ պապան ասել ա՝ մտեք խանութ, ես տեր եմ»․ Վաչե Ամարյանը տեսանյութ է տեղադրել

Վաչե Ամարյանը օրերս իր հարթակում նշանավորել էր իր զավակներից մեկի՝ Ալեքսի ծննդյան տարեդարձը։ Նա շնորհավորել էր որդուն հինգամյակի առիթով։ Նա փոքրիկ տեսանյութով էր կիսվել, որտեղ արդեն հինգ տարին բոլորած որդին էր։

Այսօր էլ հայրը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է նրա տղան խաղալիքների խանութում մեքենաների ընտրություն կատարում։

Երեխան տարբեր մեքենաներ է ընտրում ըստ իր նախասիրության, դրանք դասավորում է խանութի հատակին։ Տեսանյութի մեջ երևում է, որ Վաչեի որդին բավականին շքեղ ընտրություն է կատարում։ Նա ընտրում է միանգամից մի քանի մեքենա, որոնք, ըստ երևույթին, բավականին թանկարժեք են։

Վաչեն իր տեղադրած տեսանյութին կից մանրամասնում է, որ իր տղան նման ազատ պահվածք է դրսևորում, քանի որ հայրը նախապես ասել է, որ տեր է, ինչ ընտրություն էլ նա կատարի։

Վաչեի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: