Սվետլանա Հակոբյանը հանրային կերպով դիմել է վարչապետին և համապատասխան մարմիններին, որ նրանց հովանու ներքո պարզվի ու պատժվեն իր դստեր ու փեսայի հետ տեղի ունեցած ողբերգության դեպքն ու մեղավորները։

Պարզվում է, որ տիկին Սվետլանայի դուստրը՝ Էլմիրան, ամուսնու՝ Գևորգյան Դավիթի հետ հենց ամուսնանալուց անմիջապես հետո մեկնել են հետամուսնական հանգստի։ Նրանք իջևանել են Դիլիջանում գտնվող հանգստյան տներից մեկում։

Հանգստյան տանն անցկացրած օրը ճակատագրական է եղել նորապսակների համար։ Նրանք, ցավոք սրտի, մահացել են։ Պատճառը շմոլ գազն է համարվում։ Դեպքը դեռ այդպես էլ լիարժեք չի բացահայտվել ըստ տիկին Սվետլանայի։

Նա խնդրում է, որ անպայմանորեն բացահայտվի դեպքը։ Հոդվածին կից ներկայացված է նաև հանրայնացված նամակը, որի հեղինակը Սվետլանա Հակոբյանն է, իսկ հասցեատերը՝ կառավարության ղեկավարը։

Տիկին Սվետլանան համարում է, րո պատասխանատուն հանգստյան տան ղեկավար անձնակազմն է եղել, քանզի չեն ապահովել անվտանգային պայմանները։