Արամ Սարգսյանը դարձյալ քաղաքական առկա իրավիճակի վրա լույս սփռելու համար նոր փակագծեր է բացում։ Նա ուշադրություն է հրավիրում ռուսական կողմի գործելաոճի վրա։ Նա համարում է, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ հարաբերությունները հնարավորինս սերտացրել է։

Դրանից ավելի սերտացումը Արամ Սարգսյանը համարում է ինքնիշխանության կորուստ։ Ա․ Սարգսյանը նշում է, որ ներհայաստանյան զարգացումները քայլ առ քայլ տանում են դեպի պետականության կորստի։ Նա դա անթույլատրելի է համարում։

Ըստ Արամ Սարգսյանի տարածքային կորուստները վերականգնելի են, ուստի հարկ է ամեն գնով պահպանել պետականությունը, այլ ոչ թե ինքնիշխանության հաշվին պահել տարածքներ։ Քաղաքական վերլուծաբանը համարում է, որ ելքը այլ երկրներին ևս բանակցային ակտիվ գործընթաց բերելն է։

Խոսելով ռուսական կողմի խոչընդոտող գործառույթի մասին՝ Արամ Սարգսյանը նաև ասել է, որ Վազգենի հիշատակի առաջ իրեն մեղավոր կհամարեր, եթե չխոսեր այս մասին, որովհետև ինքը հոկտեմբերի 27֊ի արմատը նաև այս ենթատեքստում է տեսնում։