Երևի կներես ինձ․․․ դժբախտություն Մանո Գրիգորյանի ընտանիքում․ տեսանյութ

Հանրահայտ պարուհի Մանո Գրիգորյանն արդեն մի քանի տարի է, ինչ Սարգսի ու դուստրերի հետ Նահանգներում է հաստատվել։ Վերջերս նրանց միացավ նաև Մանոյի մայրը, որին ինքն ու դուստրերը շատ էին կարոտել։

Նախօրեին Մանոն հայտնել է ընտանեկան դժբախտության մասին՝ հայտնելով սիրելի ու հոգատար տատիկի մահվան մասին։ Մանոյի տատիկը Գետաշենից էր։ Մանոյի հրապարակումից հասկանում ենք, թե տատիկը որքան սեր ու ջերմություն է տվել Մանոյին ու նրա դուստրերին։

Նաև գլխի ենք ընկնում, որ տատիկի վերջին ցանկությունը Մանոյին ու նրա դուստրերին տեսնելն է եղել, որը Մանոն հանգամանքների բերումով չի կարողացել կատարել։ Նա արտասվախառն աչքերով հրաժեշտի ու սիրո խոսքեր է ուղղել տատիկին՝ ներողություն խնդրելով նրանից, որ նրան չի կարողացել հրաժեշտ տալ ու կատարել նրա վերջին կամքը։

Մանոյի հուզառատ գրառման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: