Հանրահայտ հաղորդավարներից Ռաֆայել Հովհաննիսյանը հանդես է եկել վերլուծական և ուղղորդող խոսքով։ Նա ընտրությունից օրեր առաջ փորձում է ի մի բերել նախընտրական քարոզարշավի արդյունքները՝ անդրադառնալով հասարակական ընդհանուր տրամադրություններին։

Ռ․ Հովհաննիսյանն իր խոսքում արձանագրում է, որ ներկայումս կան վարչապետի երկու ռեալ թեկնածուներ՝ Ն․ Փաշինյան և Ռ․ Քոչարյան։ Նրանցից մեկը պետք է լինի վարչապետ, ուստի, եթե ոմանք մերժում են Նիկոլին, սակայն մերժում են նաև նախկիններին, ապա նրանք այդպիսով ընդունում են Նիկոլին։

Ուստի հաղորդավարը կարևոր է համարում այն փաստը, որ մարդիկ կողմնորոշվեն և դաշտից դուրս թողնեն Ն․ Փաշինյանին, քանի որ վստահ է, որ Ն․ Փաշինյանը երկիրը տանում է դեպի թուրքական վիլայեթ։ Նա պնդում է, որ ժամանակ չկա մտածելու։

Ռ․ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս քվերակել գոնե 5165 դաշինքի օգտին, եթե չեն ցանկանում ձայնը տալ նախկիններին։ Հաղորդավարի վերլուծությանը կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։