Ամանորյա տրամադրություններն ու ողջ ասելիքն այս տարի կապված է զինվորի հետ ու զինվորի մասին է: Սիլվա Հակոբյանն իր այս տարվա անդրանիկ հրապարակումը նվիրել է սահմանապահ հայ հերոսներին՝ նրանց մասին գրառում անելով և նրանց մասնակցությամբ տեսանյութ հրապարակելով:

Երգչուհին հրապարակել է մի ուշագրավ տեսանյութ, որտեղ մեր սահմանապահ տղաներն են: Տեսանյութում սահմանը պահող մեր տղաները բարձր երաժշտություն են միացրել ու սկսել են պարել՝ ի տես հակառակ կողմի զինվորների:

Հրապարակելով այս նյութը՝ Սիլվա Հակոբյանը գրել է հետևյալը. «Երեկ մեր տղերքը թուրքին լսեցրին,որ մեր հաղթությունը սարերի հետևում չէ: Մեռնեմ իրենց ջանին: Պիտի պարել հաղթական, որ սուգը էլ չգա հայի դուռը ու որ հայ ծնողը էլ երբեք չլացի», իր ոգևորիչ խոսքն ավարտել է երգչուհին՝ փակագծերում նշելով Եփրեմ Մարգարյանի անունը:

Ս. Հակոբյանի հրապարակած տեսանյութը, որի մասին խոսեցինք վերևում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: