«Երբ խոսքը երջանկության մասին է, ընտանիքից ավելի կարևոր գաղտնիք չկա․․․» Տիգրան Ասատրյանի ընտանիքում հերթական առիթն է․ ահա թե ինչ են նշում նրանք

Հանրաճանաչ երգիչ Տիգրան Ասատրյանի երկու տղաներն էլ հունվար ամսին են լույս աշխարհ եկել։ Հունվարն ընտանիքի համար հոբելյանական ամիս է, հաճախ են կազմակերպվում ընտանեկան տոնական երեկոներ։

Օրերս երգիչը հրապարակել է նաև կրտսեր տղայի՝ Արամի տարեդարջին նվիրված կադրեր, որոնցում երևում է, թե ինչ շքեղ ու առատ սեղանի շուրջ են հավաքվել ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ Արամը վերջերս է ընտանիք կազմել։ Նրա կինը Լիլիթ Ներսիսյանն է։

Իր ընտանեկան հրապարակումներից մեկին կից Տիգրան Ասատրյանը գրել է, թե ինչ սկզբունքներով է նա առաջնորդվում, երբ հարցը վերաբերում է ընտանիքին։

Նա գրել է հետևյալը․ «Երբ խոսքը երջանկության մասին է, ընտանիքից ավելի կարևոր գաղտնիք չկա: Ես հավատում եմ, որ եթե քեզ շրջապատում ես այն մարդկանցով, ում սիրում ես, երջանկություն գտնելը դժվար չէ»։

Այս հրապարակմանը կից հանրահայտ երգիչը իր սիրելի թոռնիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: