«Երանի որդիս ինձ գրկեր ու շնորհավորեր»․ Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը

Ինչպես երեկ նշել էինք, մեր հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի ծննդյան օրն էր։ Արտակ Հովհաննիսյանը մերօրյա համառ, ուժեղ և հաստատակամ հայի բացառիկ օրինակներից է իր պահվածքով ու կերպարով։

Օրվա ընթացքում շատերն են շնորհավորել Արտակ Հովհաննիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Բնականաբար, բոլոր շնորհավորանքները բարեմաղթանքներից բացի նաև շատ մեծ թախիծ էին պարունակում իրենց մեջ։

Արդեն օրվա ավարտին Արտակ Հովհաննիսյանը, անդրադառնալով իրեն ուղղված շնորհավորանքներին, իրեն հատուկ նրբանկատությամբ ու լայնախոհությամբ հետևյալ շնորհակալական հուզիչ ու խոսուն հրապարակումն է արել․

«Ես շնորհակալ եմ բոլորիցդ անկեղծ շնորհավորանքների և ջերմ ցանկությունների համար։ Դժվար է բառերով փոխանցել այն ամենը, ինչ ուզում եմ ասել ՝ ի պատասխան ձեր ցանկությունների։ Երանի որդիս ինձ գրկեր ու շնորհավորեր»։

Այս մի քանի տողում իր միակ տղային հայրենիքին տված հայրն արտահայտել է այն մեծ ու աննկարագրելի կարոտն ու ցավը, որը կա իր հոգում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: