Դիանա Գրիգորյանը գրել է․ «Մեծանալուն զուգընթաց մեծանում է նաեւ ապրելուդ ցանկությունը։ Այո, մեծանում ենք, որովհետև ապրելու համար մեծանալ է պետք: Բայց մայր ասելով աչքերիս մանկություն է իջնում, մանկության անբացատրելի քաղցրություն եմ զգում։

Երբ մայրս կողքիս է, տիեզերական զգացողություն եմ ապրում, երբ տուն մտնելով առնում եմ մորս եփած ճաշի հոտը: Մայրության օրն ամեն օր է, ամեն ժամ ու վայրկյան: Երկրիս վրա գոյություն ունեցող բոլոր բառերն ու լեզուները չեն կարող նկարագրել, թե ով է մայրը:

Այո, որքան մեծանում եմ, այնքան մեծանում է ցանկությունս մորս ներկայությունը կողքիս ցկյանս վայելելու։ Գնահատե՛ք ՁԵՐ մայրերին, միշտ և ամեն հարցում, ամեն իրավիճակում բռնեք նրա ձեռքը, այն ձեռքը, որը միշտ պատրաստ է ՁԵզ օգնել:

Մամ, ուզում եմ , որ միշտ խստաբարո հայացքով նայես ինձ, իսկ ես փոքր երեխայի պես հակադարձեմ` սրտիս խորքում շատ լավ գիտակցելով, որ ճիշտ ես: Երանի ինձ, որ ունեմ քեզ: Մայրեր, ապրեք շատ երկար ու առողջ, դա մեզ բավարար է այս փոթորկոտ կյանքում խաղաղ լինելու համար: Շնորհավոր յոթը ապրիլի»: