«Ես քեզ չեմ սիրում․․․» հայտնի հումորիստ Աղաս Մանուկյանի հրապարակումը՝ ուղղված կնոջը

Աղաս մանուկյանն այն հայտնի կերպարներից է, որ հաճախակի խոսում է տիկնոջ նկատմամբ իր զգացմունքների, սիրո մասին՝ լրացուցիչ անգամ գնահատելով նրան։ Այսօր Աղասի ու Տաթևիկի ընտանիքում հատուկ առիթ կա նշելու։ Ընտանիքի տասնամյակն է։

Այս առիթով դերասանը ևս մեկ անգամ իր ջերմ սերն է արտահայտել կնոջ նկատմամբ։ Նա դա արել է իրեն բնորոշ ինքնատիպ եղանակով՝ գրելով այսպես․ «Ես քեզ չեմ սիրում, ես քեզ շաատ եմ սիրում։

Ուղիղ 10 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 20-ին, մենք երդվեցինք, որ անբաժան, հավատարիմ ու սիրող ենք լինելու իրար: 10 տարի շատ ու շատ դժվարությունների ենք հանդիպել, բայց հաղթահարել ենք, որովհետև սիրում ենք իրար։

Տասը տարի միասին, ընտանիք, սեր»,- ահա այս հեշթգներով է եզրափակել իր հրապարակումը հայտնի հումորիստը՝ կցելով սիրելի տիկնոջ հետ համատեղ լուսանկարներից մեկը։ Աղասի հետևորդները շնորհավորել են դերասանին ու տիկնոջը։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: