Ռաֆայել Երանոսյանն իրեն բնորոշ սուր հումորով իր քառասունմեկամյակի առիթով մի զվարճալի տեսանյութ է պատրաստել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհահռճակ դեմքերն իբր շնորհավորում իրեն՝ բարեմաղթանքներ ուղղելով։

Նախ խոսում է Ջենիֆեր Լոպեսը, որն իբր շնարհակալություն է հայտնում Ռաֆայելին իր ծննդյան օրը շնորհավորելու համար, ապա փոխադարձում է շնորհավորանքը, ինքը ևս շնորհավորելով Ռաֆայելին, իսկ վերջում ուղղում է տարածված հարցը, թե ե՞րբ է ամուսնանալու։

Ապա տեսնում ենք մի շարք այլ հայտնիների, որոնց խոսքը անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի։ Ռաֆայելի այս զվարճալի տեսանյութի ներքո նրա գործընկերներն ու հետևորդները շնորհավորել են տաղանդավոր արտիստին՝ իրենք էլ իրենց սրտի բարեմաղթանքները հղելով։

Տեսանյութը եզրափակվում է Լեոնարդո Դի Կապրիոյի շնորհավորանքով։ Շնորհավորողներից բոլորն էլ խոսում են հայկական մտածողությանը բնորոշ ձևակերպումներով։ Ռաֆայելի պատրաստած այս զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։