Գոհար Հայրապետյանը գրում է․ «Խցանման մեջ կանգնած եմ. Կորյունից թեքվում եմ Կասկադ: Գլոբինգի կողքի նեղ փողոցից մի տարիքով վարորդ փորձում է մտնել գիծ: Ոչ մեկը չի զիջում: Ես իբրև մարդ, իբրև վարորդ կանգնած զիջում եմ:

Ու հետևիս արծաթագույն Նիսսան Տիդայի վարորդը, որի նկարը և համարները զուտ էթիկայից ելնելով չեմ տեղադրում, հիստերիկաբար «սիգնալ է» տալիս մի 5 րոպե: Զարմացած իջեցնում եմ պատուհանը, հարցնում՝ ներեցեք, ինձ եք սիգնալ տալիս։ Թե բա զիջողին:

Ասում եմ՝, իսկ գուցե սովորենք երբեմն զիջել, հանդուրժել, չէ՞ որ էտ մարդու տեղը մի օր էլ դու կլինես։ Նիսսանի վարորդը ասում է դարակազմիկ տեքստ՝ խի՞ ես իմ հաշվին զիջում։ Որից հետո ես անջատում եմ մեքենան, միացնում վթարայինները և հայտարարում, որ մեքենաս փչացել է ու բնականաբար մինի պшտերազմ է սկսվում փոխադարձ վիրшվորանքներով:

Հիմի հարց ունեմ։ Այդ երբվանից փոխօգնությունը, փոխզիջումը դարձավ պախարակելի, «սիգնալ» տալու թեմա, էն կարգի, որ իբրև կին, իբրև մարդ ամաչեցի Տիդայի վարորդի մարդ և տղամարդ տեսակի համար: Ի դեպ, երբ ասեցի համարդ տուր՝ ասեց շառ ես ու թռավ:

Զnռբայությունը, գnռոզությունը, մեծամտությունը, լկտիnւթյունը, անդաստիարակnւթյունը չի զարդարում մեզ, որ չզիջեցիք, էտ պահին դրանից չդարձաք լավ տղա: Ինչ ասեմ, քշեք իրшր վրա, nտատակ տվեք, հшյհոյեք։ Տեսնեմ ուր կհասնենք»։