«Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց․․․

Գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը, որ տարիներ շարունակ պրոֆեսիոնալ կերպով օգնում է, որ առողջ բալիկներ լույս աշխարհ գան, հետագայում նույն պրոֆեսիոնալիզմով հետևում է բալիկների զարգացմանը։ Նա երբեմն իր հարթակում հրապարակումներ է անում՝ պատմելով իրեն հուզած կամ տպավորած իրողությունների մասին։

Անուշ Աբրահամյանի հերթական հրապարակումը հատկապես հուզիչ է։ Նա լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Ինքը ուրիշ է, հերոսածին մայրիկից ծնված բոլորիս նոր կյանք տված Վանեն է։

Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։

Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն։ Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: