«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են»

Արթուր Վանեցյանն այսօրվանից վերցրել է մանդատն ու հանդես է գալիս պատգամավորի կարգավիճակով։ Նա ԱԺ-ում զբաղեցնում է նախկինում նախ Նիկոլ Փաշինյանի, ապա նաև Էդմոն Մարուքյանի նստատեղը։ Նա խոստանում է, որ չեն լինելու սուր ելույթների պակաս։

Ա․ Վանեցյանը, խոսելով նորընտիր ԱԺ-ում ներկայիս ընդդիմադիր ուժերի այսօրվա և առաջիկա վարքագծի մասին՝ ասում է, որ իրենք տրամադրի են իրենց ըմբոստությամբ, բոյկոտներով առաջ տանել սեփական օրակարգը։

Խոսելով խստացված պաշտպանական համակարգի մասին՝ Ա․ Վանեցյանն այն կարծիքն է հայտնել, թե Ն․ Փաշինյանը կարգին վախեցած է։

Ա․ Վանեցյանը նաև նշում է, որ սխալվել են բոլոր այն մարդիկ, ովքեր կարծել են, թե այս ԱԺ-ի ընդդիմությունը հանգիստ գա ու նորմալ աշխատանքային գրաֆիկով աշխատի, ապա նրանք չարաչար սխալվել են, քանի որ Հայաստանը նորմալ վիճակում չի գտնվում։

Արթուր Վանեցյանի ճեպազրույցը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: