Հայտնի հաղորդավար Վահե Ղազարյանը տեղեկացնում է, որ Ավան վարչական համանքում հոսանք չկա։ Այդ մասին հաղորդավարը մասնավորապես գրում է հետևյալը․ «Ավանում հոսանք չկա։ Մանկությունս աչքերիս առաջ է։ Յունիսեֆի կաթի փոշին, փայտի վառարան, մթություն։

Ես ճիշտ այն տարիքում էի, ինչ դուստրերս` հիմա։ Բոլոր նրանց, որոնք կարծում էին, որ Արցախն անպետք մի տարածք է։ Բոլոր նրանց, որոնք կարծում էին, որ Արցախը հանձնել է պետք, որովհետև անիմաստ բեռ է։ Իմացեք. դուք հիմա լույս չունեք, գուցե, որովհետև Արցախի ՀԷԿ֊երը հանձնվել են։

Դուք հիմա հաճախ ջուր չունեք, որովհետև մեր ջրային պաշարներն ու դրանց տեղ հասցնելը կախված էին Արցախից։ Երևի միայն այս մթությունն ուշքի բերի ոմանց։ Երևի հիմա կարճ մութն զգալուց հասկանաք հողի գինը։

Արցախն ուժ է։ Արցախը կյանք է։ Առանց Արցախ, առանց Հայրենիք, Կյանք չկա՛։ Լուսանկարը` անցյալից»,- իր մտքերը հին լուսանկարի հրապարակում է եզրափակում հաղորդավար Վահե Ղազարյանը։