Դոնարա Մկրտչյանը ինքնահաստատ արվեստագետ էր․ Դոնարա Մկրտչյանի հիշատակի օրն է

Դոնարա Մկրտչյանը լույս աշխարհ էր եկել թատերական ակնառու տաղանդով, սակայն ճակատագիրը նրա հանդեպ խիստ անարդար ու անբարեհաճ գտնվեց։ Հասուն տարիքում թատերական ասպարեզում աչքի ընկած արտիստուհին հետո հայտնվեց հոգեբուժարանում։

Նրա մոտ հոգեկան խանգարման ախտանշանները հանդես եկան այն ժամանակ, երբ նա ընտանիք էր կազմել Մհեր Մկրտչյանի հետ՝ ունենալով երկու զավակ։ Հաճախակի կրկնվող ու սրվող խանդի տեսարանները հոգեկան խանգարման առաջին նշաններն էին։

Հետո արտիստուհու վիճակն այնքան վատացավ, որ նրան հոգեբուժարան տեղափոխեցին, որտեղ նա մնաց մինչև կյանքի վերջին տարիները՝ ապրելով շուրջ յոթանասուն տարի։

Դոնարան այդպես էլ չիմացավ, թե ինչպես ապրեցին կամ մահացան նրա ամուսինը, զավակները, իսկ երբ գիտակցությունը կարճ ժամանակով արթնանում էր, Դոնարան խոսում էր այն մասին, որ երազում է դարձյալ բեմ վերադառնալ։

Ականատեսները պատմում են, որ Դոնարան երբեմն հոգեբուժարանում կազմակերպում էր իր դերերի ընթերցում ներկաների համար։ Դժբախտ արտիստուհին մահացել է 2011 թվականին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: